Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արամայիս Սերյոժայի Հարությունյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Արամայիս Սերյոժայի Հարությունյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, կոմիտասի 44 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0223-0298 կադաստրային ծածկագրով 0.2024 հա անջրդի վարելահողը, 05-002-0208-0386 կադաստրային ծածկագրով 0.745 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0321 կադաստրային ծածկագրով 0.0998 հա անջրդի վարելահողը, 05-002-0253-0109 կադաստրային ծածկագրով 0.3081 հա անջրդի վարելահողը, 05-002-0253-0144 կադաստրային ծածկագրով 0.2046 հա անջրդի վարելահողը, 05-002-0253-0092 կադաստրային ծածկագրով 1.183 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 23477 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արամայիս Հարությունյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|