Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՓՈՂ. ՏՈՒՆ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 2015  թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի դրույթներով՝ ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Կոմիտասի փող.տուն 2 հասցեում 05-002-0082-0002 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.1 հա հողամասին կից 0.00155հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Սամվել Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Սամվել Վոլոդյայի Խաչատրյանին՝ ծնված 20.01.1966թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.1 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.10155հա հողամաս: Հողամասի վրա 1947 թվականին կառուցված երկհարկանի 155.93քմ արտաքին մակերեսով և 1947-1979թվականներին կառուցված 126.67քմ ընդհանուր ներքին մակերեսով 1-ին հարկը,11.75քմ մակերեսով 1973թվականին կառուցված ծածկը,182.39քմ արտաքին մակերեսով և 1976-1979 թթ.կառուցված բնակելի տան 2-րդ հարկը, 7.99քմ մակերեսով 1979թ.կառուցված բաց պատշգամբը,7.06քմ մակերեսով 1973թ.կառուցված աստիճանահարթակը,22.69քմ արտաքին  մակերեսով մակերեսով և 17.8քմ ներքին մակերեսով 1975թ.կառուցված օժանդակ շինությունը,4.10քմ ներքին և 5.39քմ արտաքին մակերեսով կաթսայատան շինությունը,17.16քմ մակերեսով 1979թ.կառուցված ծածկը,42.93քմ ներքին և 60.45քմ արտաքին մակերեսով 1976թ.կառուցված անասնագոմը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Սամվել Վոլոդյայի Խաչատրյանի սեփական գույք:
  3. Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով 17.16քմ մակերեսով բնակավայրի այլ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխվա՛ որպես բնակելի կառուցապատման հողատեսքի:
  4. Համայնքի կողմից Սամվել Խաչատրյանինսեփականության իրավունքով հատկացված 0.10155հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner