Այսօր: Կիրակի, 10 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1126-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1126-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂ. 20 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԱՆԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Չարենցի փող, 40/1 հասցեում 05-002-0086-0007 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.09 հա հողամասին կից 0.00768հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Ոստանիկ Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Ոստանիկ Աշոտի Հովհաննիսյանին՝ ծնված 06.07.1960թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.09 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.09768: Հողամասի վրա կառուցված 86.26 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 54.46 քմ մակերեսով բաց պատշգամբը, 4.32 քմ մակերեսով աստիճանահարթակը, 84.94 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 54.46 քմ մակերեսով բաց պատշգամբը և 8.57 քմ ներքին մակերեսով կաթսայատունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Ոստանիկ Աշոտի Հովհաննիսյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Ոստանիկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.09768 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(355.68 Կբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner