Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 25․12․2024 թվականի N 130-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 14․03.2025 թվականի N 28 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 17, 18 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնք, Անտառամեջ բնակավայր, 8-րդ փողոց, 7/2 հասցեում գտնվող 05-012-0011-0010 կադաստրային ծածկագրով 0.22205 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Ակոպով Գրիգորիին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 416․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|