Այսօր: Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 նոյեմբերի 2026 թ.

ԳՈՌ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդված,ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Գոռ Մամիկոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 05-077-0002-0008 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ /2026X5RJUM/ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Գոռ Մամիկոնյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող 0.3110 հա տնամերձ հողամասում ինքնակամ/2026X5RJUM/ 2020 թվականին կառուցված 69.73 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
  2. Քաղաքացի Գոռ Մամիկոնյանը պարտավոր է 69.73 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինության օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 61000 /վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ, համարել օրինական Գոռ Մամիկոնյանի սեփականություն:
  3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner