|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մարտի 2026 թվականի N 18-Ա |
ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումները կատարելու պայմանով 2026թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրի 9-րդ փողոցի սալարկման աշխատանքներ»,«Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի դեպի դպրոց տանող ճանապարհի սալարկման աշխատանքներ» և «Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի կենտրոնական փողոցից դեպի գերեզման տանող ճանապարհի սալարկման աշխատանքներ» ծրագրերին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրի 9-րդ փողոցի սալարկման աշխատանքներ»,«Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի դեպի դպրոց տանող ճանապարհի սալարկման աշխատանքներ» և «Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի կենտրոնական փողոցից դեպի գերեզման տանող ճանապարհի սալարկման աշխատանքներ» ծրագրերի ֆինանսական հայտերը:
- Սահմանել, որ ծրագրերի ներկայացման և համար համայնքի 2026 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերն իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|