Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Հ.ՆԱԴԱՐՅԱՆ ՓՈՂ. ՏՈՒՆ 32 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Հ.Նադարյան փող.տուն 32 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08հա հողամասին կից 0.03հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Դավիթ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Դավիթ Հովհաննեսի Վիրաբյանին՝ ծնված 15.08.1994թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.08 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.11հա հողամաս: Հողամասի վրա կառուցված երկհարկանի 147.25քմ ներքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը,31.27քմ մակերեսով բաց պատշգամբը,164.47քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,17.61քմ մակերեսով բաց պատշգամբը,3.85քմ քմ մակերեսով աստիճանահարէակը,49.58քմ ներքին մակերեսով կառուցված մեկ հարկանի բնակելի տունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Դավիթ Վիրաբյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Դավիթ Հովհաննեսի Վիրաբյանին սեփականության իրավունքով հատկացված 0.11հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին,իսկ մնացորդ 0.01487 հա հողատարածքը թողնել որպես համայնքային սեփականություն:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner