Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Հ.Նադարյան փող.տուն 32 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08հա հողամասին կից 0.03հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Դավիթ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Դավիթ Հովհաննեսի Վիրաբյանին՝ ծնված 15.08.1994թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.08 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.11հա հողամաս: Հողամասի վրա կառուցված երկհարկանի 147.25քմ ներքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը,31.27քմ մակերեսով բաց պատշգամբը,164.47քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,17.61քմ մակերեսով բաց պատշգամբը,3.85քմ քմ մակերեսով աստիճանահարէակը,49.58քմ ներքին մակերեսով կառուցված մեկ հարկանի բնակելի տունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Դավիթ Վիրաբյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Դավիթ Հովհաննեսի Վիրաբյանին սեփականության իրավունքով հատկացված 0.11հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին,իսկ մնացորդ 0.01487 հա հողատարածքը թողնել որպես համայնքային սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|