Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կտոով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթունի հետևանքով անօթևան մնացած բնակիչների հետ կնքել բնակարանի վարձակալության պայմանագրեր։
- Վարձավճարի գումարները համաձայն պայմանագրի յուրաքանչյուր ամիս փոխանցել վարձատուներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է պայմանագրով սահմանված ժամկետներում։
|