|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2019 թվականի N 24 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ Պ. ՍԵՎԱԿ, ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԱՅԹԵՐԻ, ԻՆՐՊԵՍ ՆԱԵՎ Պ. ՍԵՎԱԿ-Տ. ՄԵԾ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՄԻՄԻՅԱՆՑ ԿԱՊՈՂ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՐԱՀԵՏԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Ճամբարակ համայնքի Պ Սևակ, Բաղրամյան փողոցների մայթերի, ինչպես նաև Պ. Սևակ-Տ. Մեծ փողոցները միմիյանց կապող հետիոտնային արահետի հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքների» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Պ Սևակ, Բաղրամյան փողոցների մայթերի, ինչպես նաև Պ. Սևակ-Տ. Մեծ փողոցները միմիյանց կապող հետիոտնային արահետի հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքների» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումը ուժի մեջ է 2019 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|