Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2025թ․ բյուջեի կատարման հաշվետվությունն ըստ եկամուտների և ծախսերի:
2025թ-ին համայնքի ընդհանուր եկամուտները կազմել են 1 587 697,3 հազ. դրամ: Վարչական եկամուտները կազմել են 1 182 509.5 հազ. դրամ 1 160 974,9 հազար դրամի փոխարեն՝ կատարվելով 101.9 %, սեփական եկամուտների մասով՝ 364 073.8 հազար դրամ 323 142.3 հազար դրամի փոխարեն՝ կատարելով 112.67 %, ըստ եկամտատեսակների՝ •Գույքային հարկեր անշարժ գույքից – 53 022,1 հազար դրամ, •Գույքային հարկեր փոխադրամիջոցներից – 75 065,4 հազար դրամ •Տեղական տուրքեր - 31 359,2 հազար դրամ •Պարտադիր վճարներ - 998,5 հազար դրամ •Այլ Եկամուտներ - 205 055 հազար դրամ, որից՝ ա/ հողերի վարձակալություն - 67 961,8 հազար դրամ բ/ այլ գույքի վարձակալություն – 3919,9 հազար դրամ գ/ տեղական վճարներ – 49 901,5 հազար դրամ դ/ այլ ոչ հարկային եկամուտներ – 79847,1 հազար դրամ։ 2025թ․ բյուջեի վարչական և ֆոնդային ծախսերը կազմել են 1 440 351,7 հազար դրամ, որից՝ •Կառավարման ապարատ - 259 077,3 հազ. դրամ •Ճամբարակի ՔԿԱԳ - 2 884,5 հազ. դրամ •Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ - 80 505,8 հազ. դրամ •Գյուղատնտեսություն - 103 711 հազ. դրամ •Ճանապարհաշինություն - 179 548.9 հազ. դրամ •Փողոցների լուսավորվածություն - 50 006,4 հազ. դրամ •Կոմունալ տնտեսություն - 114 199 •Ջրամատակարարում - 172 718,4 հազ. դրամ •Հանգիստ և սպորտ, մշակույթ - 34 370,5 հազ. դրամ •Համակարգչային ծառայություններ - 2 854 հազ. դրամ •Մանկապարտեզներ - 177 161 հազ. դրամ •Արտադպրոցական դաստիարակություն - 60 262 հազ. դրամ •Սոցիալական պաշտպանություն - 7 418.6 հազ. դրամ։ 2025թ․ տարեվերջին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 100 780 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը՝ 46 565,7 հազար դրամ: 2025թ․ տարեվերջին բյուջեի ընդհանուր մնացորդը կազմել է 147 345,7 հազար դրամ, որը տեղափոխվել է 2026թ․ ֆոնդային բյուջե: 2025թ․ բյուջետային տարվա ընթացքում վարչական բյուջեից ֆոնդային բյուջե հատկացվել է 205 000 հազար դրամ, իսկ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները կազմել են 405 187,8 հազար դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|