Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով,18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 26-րդ կետով,ՀՀ կառավարության 29.12.2005թ.թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունել «Լիլիթ»ԱՁ-ի կողմից տրված դիմումը ըստ սեփականության տեխնիկական անձնագրի կազմակերպությանը պատկանող Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող,7/ 48 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքում կատարված ներքին ձևափոխման աշխատանքներն օրինականացնելու մասին,ինչպես նաև նկատի ունենալով,որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել ինչպես նաև շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին ու առողջությանը,կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.որոշում եմ.

 

  1. Ըստ սեփականության տեխնիկական անձնագրի Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.թիվ 7 բազմաբնակարան շենքի 05-002-0101-0117-001-48 կադաստրային ծածկագրով գտնվող «Լիլիթ»ԱՁ-ի կողմից կատարված ոչ բնակելի տարածքի ներքին ձևափոխման աշխատանքները՝/4 հատ ներքին դռան ապամոնտաժում,61,8քմ ընդհանուր մակերեսով 0,1սմ հաստությամբ ոչ հիմնական պատերի քանդում.,13,7քմ մակերեսով 0,1սմ հաստությամբ պատի շարվածքի իրականացում.,2 հատ տեղադրված դուռ/ ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով յուրաքնչյուր ձևափոխված դռան համար 2000 դրամ/2 դուռ/ և 13,7քմ մակերեսով պատի շարվածքի համար՝ 3000 դրամ:
  2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  3. Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 06.10.2025թվականին տրված N784-Ա որոշումը:
  4. Սույն որոշման ուժի մեջ է՝«Լիլիթ»ԱՁ-ին սույն որոշման ընդունման մասին իրականացնելու օրվան հաջորդող օրվանից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner