Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 03-ի թիվ 05/0203 գրությունը, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին 2016 թվականի ապրիլի 05-ին կնքված պայմանագիրը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերյոժա Ավալյանին նշանակել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի լիազոր ներկայացուցիչ՝ ընկերության հրավիրած ընդհանուր ժողովներին և որոշումների կայացմանը մասնակցելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|