Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Հաստատել՝
1) աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի, 2) ԱՌԿ խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի։
- Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին՝ սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում զբաղեցրած կամ նոր նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 2022թ-ի մայիսի 20-ի N 123-Ա և Շողակաթ համայնքի ղեկավարի 2022թ-ի N 026-Ա որոշումները:
- Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|