Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 25․03․2026թ․ թիվ 19-696 գրությունները՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի ափամերձ հատվածում (կոորդինաներ՝ N40034’12.79” E45008'30.94”) անհայտ անձի կողմից երկաթե ցանկապատի, 1 հատ մետաղական դարպասի, 1 հատ երկաթե վագոն տնակի, 1 հատ երկաթե զրուցարանի և 1 հատ քարից զրուցարանի ինքնակամ կառուցելու /տեղադրելու/ փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մայիսի 26-ին ժամը 12։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Միջոցներ ձեռնարկել ինքնակամ շինությունները իրականացնող /տեղադրող/ անձանց հայտնաբերելու և քննարկմանը մասնակից դարձնելու համար։
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|