Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 09.11.2026թ. թիվ 1455-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00574 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 16.62 քմ ներքին և 26.39 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկուղը, 49․596 քմ ներքին և 57․39 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Ալիսա Մուսաելյանին:
- Քաղաքացի Ալիսա Մուսաելյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 19400 /տասնինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 62300 /վաթսուներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|