|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 նոյեմբերի 2024 թվականի N 1314-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-063-0027-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00771 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԽԱՆՈՒԹ/ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 24.10.2024թ.թիվ 109-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի սեփականություն հանդիսացող 3-րդ փող, 23/1 հասցեում գտնվող 05-063-0027-0003 կադաստրային ծածկագրով 0.00771 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 100.05քմ արտաքին մակերեսով խանութը վաճառել քաղաքացի Գոհար Հարությունյանին:
- Քաղաքացի Գոհար Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 16800 /տասնվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 586000 /հինգ հարյուր ութանասունվեց հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(710.80 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|