Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 03․04․2026թ. տրված ՃՀԱ/102/9102-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի փողոց 72/12 հողամաս հասցեում գտնվող Սերոբ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում «Նոր կառուցվող տնտեսական շինություն» կառուցման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|