Հիմք ընդունելով Շահեն Արմանի Ավալյանի և Սարգիս Մելսիկի Դալլաքյանի 04․12․2024թ․ դիմումները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04112024-05-0035 վկայականը, «Վահրամ Հակոբյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
- Տարանջատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոց, 38 հասցեում գտնվող, Շահեն Արմանի Ավալյանին ընդհանուր բաժնային սեփականույան իրավունքով պատկանող հողամասը՝ համաձայն «Վահրամ Հակոբյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոց, 38 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել հասցեներ․
ա․ 0․04154։2=0.02077 հա մակերեսով հողամասին տրամադրել Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 12-րդ փողոց, 25/1 բ․ 0․04154։2=0.02077 հա մակերեսով հողամասին տրամադրել Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 12-րդ փողոց, 25/2
- 0․04154 հա հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|