Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով՝ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 26․03․2024 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սուլիկո Շուշանյանին սեփականության իրավունքով պատկանող 05-074-0009-0010 կադաստրային ծածկագրով 0․15 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին,որպես բնակավայրի բնակելի կառուցապատման,իսկ շինության նշանակությունը փոխել տնտեսական շինության և կատարել պետական գրանցում:
- Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|