Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել 2-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի գծային չափերը,երկրաչափական պատկերը և մակերեսը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի գծային չափերի և երկրաչափական պատկերի փոփոխությունը ճանաչել օրինական` համաձայն կատարված ուղղումների` պահպանելով հողամասի 0.1 հա մակերեսը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից ներկայացրած չափագրման արդյունքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|