Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Գրիգոր Վազգենի Հայրապետյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Գրիգոր Վազգենի Հայրապետյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Արցախի 20/1 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0222-0053 կադաստրային ծածկագրով 0.6363 հա անջրդի վարելհողը, 05-002-0223-0135 կադաստրային ծածկագրով 0.3688 հա անջրդի վարելհողը, 05-002-0223-0087 կադաստրային ծածկագրով 0.6524 հա խոտհարքը, 05-002-0202-0025 կադաստրային ծածկագրով 0.1604 հա խոտհարքը, 05-002-0233-0186 կադաստրային ծածկագրով 0.1725 հա անջրդի վարելհողը, 05-002-0233-0391 կադաստրային ծածկագրով 0.0681 հա անջրդի վարելհողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 61086 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գրիգոր Հայրապետյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|