|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2024 թվականի N 1372-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդև 33-րդ կետերով,հիմք ընդունելով ՀՀ«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ շինությունը ինքնակամ /2023BGW33D/ կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող 05-002-0101-0082 կադաստրային ծածկագրով, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի փող. 11/1 հասցեում գտնվող հողատարածքի վրա համայնքի բնակիչ Գեղամ Վաղարշակի Գևորգյանի կողմից․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Գեղամ Վաղարշակի Գևորգյանի կողմից Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի 11/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի 0.00449 հա հողատարածքի վրա 2000 թվականին ինքնակամ /2023BGW33D/ կառուցված 34.65 քմ ներքին և 44.9 քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 11․01․2024թ․ N21-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմա նպահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|