Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Գառնիկ Ռաֆիկի Մարգարյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Գառնիկ Ռաֆիկի Մարգարյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ծովազարդ, Ա․ Բակունցի փողոց, 18 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Աղբերք բանակավայրի 05-009-0271-0002 կադաստրային ծածկագրով 1․0 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատոսված հողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 74487 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 10:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գառնիկ Մարգարյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|