Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (10-րդ հոդվածը լրաց. 05.04.00 ՀՕ-50, 30.04.08 ՀՕ-55-Ն, 08.12.11 ՀՕ-353-Ն, 21.03.12 ՀՕ-95-Ն) 11-րդ կետի պահանջները.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Հաշվի առնելով Թթուջուր բնակավայրի բնակիչ Նահապետ Սերյոժայի Ստեփանյանի դիմումն այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա 2009-2020 թվականներին կուտակվել են պարտքեր, որոնց մայր գումարը՝ 30.400 (երեսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամը վճարել է է և հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով վիճակը՝ օրենքի սահմանում արտոնել 27.359 (քսանյոթ հազար երեք հարյուր հիսունինը) ՀՀ դրամ հաշվարկված տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|