Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԵՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․12․2023թ. N 1/փ-459 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 19․01․20204թ. N 9-Ա որոշումը. 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ՝

  1. «ԵԿԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  05-009-0265-0031 կադաստրային ծածկագրով 7․4325 հա վարելահողի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
  2. «ԵԿԱՐ» ՍՊԸ-ն պարտավոր է 900185065134 հաշվեհամարին վճարել 5․850․000 /հինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
  3. Նշված փոփոխությունն արտացոլել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner