Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․12․2023թ. N 1/փ-459 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 19․01․20204թ. N 9-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- «ԵԿԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 05-009-0265-0031 կադաստրային ծածկագրով 7․4325 հա վարելահողի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- «ԵԿԱՐ» ՍՊԸ-ն պարտավոր է 900185065134 հաշվեհամարին վճարել 5․850․000 /հինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
- Նշված փոփոխությունն արտացոլել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|