Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 2007 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 3824ԼՏ, գույնը` կանաչ, շարժիչի համարը` 62335, СК-5МЭ-1 Н-Э մակնիշի կոմբայնը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար:
- Մեկնարկային գին սահմանել 2.390.000 /երկու միլիոն երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|