Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13.03.2024թ. թիվ 275-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Գետափնյա փողոց, 14/3 հասցեում գտնվող /վկայական 08042024-05-0047/ 05-002-0112-0015 կադաստրային ծածկագրով 0.00605 հա բնակավայրի հասարակական նշանակության հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 19.66 քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետը, 17.01 քմ արտաքին մակերեսով սպասասրահը և 1.09 քմ մակերեսով պարիսպը վաճառել քաղաքացի Սերյոժա Պավլու Դալլաքյանին:
- Քաղաքացի Սերյոժա Դալլաքյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 20400 /քսան հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ 37.76 քմ ընդհանուր մակերեսով շինությունների համար համայնքային վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել 253000 /երկու հարյուր հիսուներեք հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|