Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Հունան Ալբերտի Առաքելյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
- Քաղաքացի Հունան Ալբերտի Առաքելյանին /հաշվառված` քաղաք Սևան, Ս Սևանցու փողոց, 7 շենք, 15 բնակարան/ սեփականության իրավունքով իրեն պատկանող 05-074-0122-0017 կադաստրային ծածկագրով 0.1 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսվախ հողերը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 24106 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի մայիսին 29-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Հունան Ալբերտի Առաքելյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|