Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 15.06.2026թ. թիվ 666-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի փող., 15/6 հասցեում գտնվող 0,00308 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 27.26 քմ ներքին և 30.66 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գեղանուշ Մելքումյանին:
- Քաղաքացի Գեղանուշ Մելքումյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 10500 /տասը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 23000 /քսաներեք հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|