Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2024 թվականի բյուջեն (այսուհետ Բյուջե) համաձայն հավելված 1-ի․
ա) Եկամուտների մասով՝ 1․086․906 հազար ՀՀ դրամ․ բ) Ծախսերի գծով՝ 1․086․906 հազար ՀՀ դրամ․ գ) Դեֆիցիտ՝ 0 ՀՀ դրամ․
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամուտների՝ համաձայն հավելված 2-ի․
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի․
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 4-ի․
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|