Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մայիսի 2024 թ.

ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածովՀայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրք»-ի 2010 թվականի ապրիլի 27-իN50-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ, Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 2-րդ փողոցի 109  հասցեում,05-081-0104-0047-001 կադաստրային ծածկագրով գտնվող օժանդակ շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.15 հա  հողամասին կից 0.16293հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Լևոն Բալյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինությունը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թթիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Լևոն Պավլու Բալյանին՝ ծնված 22.06.1942թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.15 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.31293հա: Հողամասի վրա 1992թկառուցված 85,5քմ ներքին և 105.0քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը,որը կառուցված չէ ՀՀ հօղային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրաչի հակասում քաղաքաշինական նորմերինչի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Լևոն Պավլու Բալյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Լևոն Բալյանին սեփականության իրավունքով հատկացված 0.31293 հա հողամասը  չի  գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Անվավեր ճանաչել համայնքի կողմից 10.05.2023թվականին տրված N288-Ա որոշումը:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականությանիրավունքը ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner