Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Պ. Սևակ փողոցի և Լեոյի նրբանցք, Զոր. Անդրանիկ, Ազատամարտիկների, Իսահակյան, Մաշտոց, Նարեկացի փողոցների, Ն. Ճամբարակ թաղամասի, Թթուջուր, Գետիկ, Ձորավանք, Դպրաբակ, Մարտունի բնակավայրերի, ֆուտբոլի դաշտի և հարակից ճեմուղիների լուսավորության, ինչպես նաև համայնքապետարանի շենքի տանիքին արևային-ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Պ. Սևակ, Զոր. Անդրանիկ, Ազատամարտիկների, Իսահակյան, Մաշտոց, Նարեկացի փողոցների, Ն. Ճամբարակ թաղամասի, Թթուջուր, Գետիկ, Ձորավանք, Դպրաբակ, Մարտունի բնակավայրերի, ֆուտբոլի դաշտի և հարակից ճեմուղիների լուսավորության, ինչպես նաև համայնքապետարանի շենքի տանիքին արևային-ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից:
|