Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 09.08.2021թ. N 192-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ. Մեծի փող., 15 շենք, 14 հասցեում գտնվող /վկայական՝ 23092024-05-0049/ 05-002-0101-0077 կադաստրային ծածկագրով 0.00393 հա բնակավայրի հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 34.5 քմ ներքին և 39.33 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արկադի Կառլենի Բորյանին:
- Քաղաքացի Արկադի Բորյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 13300 /տասներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, որից 7460 /յոթ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վճարվել է որպես հողի կադաստրային արժեք /անդորրագիրը կցվում է/, իսկ շինության /ավտոտնակի/ համար համայնքի վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել 29250 /քսանինը հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|