|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2026 թվականի N 387-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի»62-րդ հոդվածի 3-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի» 37-րդ հոդվածի,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18.03.2026թ. N 15-Ա որոշումը
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի Տ․Մեծի փող. 7/18 հողամաս հասցեում գտնվող 05-002-0101-0032 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն /վկայական 31032026-05-0064/ համարվող բնակավայրի բնակելի կառուցապատման 0.00258 հա հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Անդրանիկ Նիկողոսյանին սեփականութան իրավունքով պատկանող ավտոտնակը:
- Քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանը պարտավոր Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8700 (ութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 19․03․2026թվականի N342-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|