| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.  Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝ 
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում գտնվող, Անահիտ Խաչատրյանին պատկանող 05-037-0001-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Թթուջուր բնակավայր, 15-րդ փողոց, 15/1 հողամաս։Սույն որոշման հսկողությունը դնել քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի վրա:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |