Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Տիգրան Էդուարդի Մուժիկյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Տիգրան Էդուարդի Մուժիկյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Լեոյի փողոց, 8 շենք, 6 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0249-0005 կադաստրային ծածկագրով 0.9315 հա անջրդի վարելահողը, 05-002-0248-0074 կադաստրային ծածկագրով 1.0778 հա անջրդի վարելահողը, 05-002-0295-0128 կադաստրային ծածկագրով 0.993 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 64167 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 10:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Տիգրան Մուժիկյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|