Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 16.01.2024թ. թիվ 44-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Գ․Նժդեհի փող., 103/3 հասցեում գտնվող 0,00123 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 10.37 քմ ներքին և 12.3 քմ արտաքին մակերեսով մառանը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արթուր Գրիգորի Դալլաքյանին:
- Քաղաքացի Արթուր Դալլաքյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /մառան/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|