Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ փողոց, թիվ 13/48 հասցեում 05-002-0101-0003-003-048 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 24.6 քմ բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Շինության համար մեկնարկային գին սահմանել 255․410.0 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|