|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2026 թվականի N 1242-Ա |
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 29-րդ կետով, ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի 596-Ն որոշման 108-րդ կետով և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 23.09․2026թ. տրված ՇԹԴ/101/24948-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել Հարություն Հարությունյանի կողմից տրված դիմում-հայտը և փոփոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 3-րդ փողոց 23/1 խանութ հասցեում հասարակական նշանակության շինություն կառուցման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակ համայնքի կողմից 24․03․2026 թվականին տրված ՇԹ/101/24356-26 շինարարության թույլտվությունը և հաստատել փոփոխված նախագծային փաթեթները։
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման հաջորդ օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|