Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Աղբերք գյուղի 2-րդ փող, 20/2 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.18 հա հողամասին կից 0.12238 հա հաղամսը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Կամո Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Կամո Արշակի Պետրոսյանին՝ ծնվ. 17.09.1964թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.18 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.30238 հա: Հողամասի վրա 1971թ. կառուցված մեկ հարկանի 92.22 քմ ներքին մակերեսով բնակելի տունը և նույն թվականին կառուցված 62.31 քմ ներքին մակերեսով ավտոտնակը,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Կամո Պետրոսյանի սեփականություն:
- Համայնքի կողմից Կամո Պետրոսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.30238 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Անվավեր ճանաչել համայնքի կողմից 27.01.2025թվականին տրված N49-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|