Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13.07.2026թ. թիվ 819-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճամբարակ քաղաքի Լեոյի փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող 0,006612 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 34.12 քմ ներքին և 42.77 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 6․61 քմ մակերեսով ծածկը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գագիկ Մուժիկյանին:
- Քաղաքացի Գագիկ Մուժիկյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 22300 /քսաներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /տնտեսական/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 73400 /յոթանասուներեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|