Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 31.08.2022 թվականի N213-Ա որոշումը․

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ Ու Մ  Է`

  1. Թույլատրել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերելու Կոմբայն «Claas Dominator 130» գյուղատնտեսական տեխնիկա։
  2. Լիզինգային առարկայի արժեքը կազմում է 51.695.000 (հիսունմեկ միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ։
  3. 2023-2033թթ․ ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
  4. Լիզինգային վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից-դեկտեմբեր ամիսներին։
  5. Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու՝ 31.08.2022 թվականի N 77-Ա որոշումը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner