2025 թվականի N_ | ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-14-րդ և 16 հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 1):
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 2):
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման պահանջներին համապատասխան կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, նախակրթական և արտադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար սահմանել վճարի արտոնություն 100%-ի չափով։
- Ուժը կորցրած ճանաչել Ճամաբարակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 126-Ա որոշումը /կից հավելվածներով/:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|