Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.11.2023թ. N 2/փ-433 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 14.09.2023թ. N 159-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-081-0143-0494 կադաստրային ծածկագրով 0․09819 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողեր:
- Նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|