1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Արտակ Ռաֆիկի Լազարյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Շողակաթ բնակավայր, 10 փողոց, 10 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող VAZ 21061 մակնիշի 34 VC 688 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ է։ Արտակ Ռաֆիկի Լազարյանը հանդիսանալով փոխադրամիջոցների գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցների գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցների գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հունիսի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արտակ Ռաֆիկի Լազարյանը /հիմք՝ ծանուցագիր/:Արտակ Լազարյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 26.06.2025 թվականին վարչական վարույթի լսումներն իրականացվել է Արտակ Լազարյանի բացակայությամբ: Արտակ Ռաֆիկի Լազարյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող VAZ 21061 մակնիշի 34 VC 688 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի վճարման պարտավորությունը, որը Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի 09.06.2025թ տեղեկանքի համաձայն վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը՝ 2014-2024թթ. համար 01.07.2025թ. դրությամբ կազմում է 106837 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 78925 ՀՀ դրամ, տույժ` 27912 ՀՀ դրամ, մասնավորապես՝
- 2014թ. ապառք՝ 1925 դրամ, տույժ՝ 1054 դրամ,
- 2015թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 4216 դրամ,
- 2016թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 4216 դրամ,
- 2017թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2281 դրամ,
- 2018թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 3615 դրամ,
- 2019թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2631 դրամ,
- 2020թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2248 դրամ,
- 2021թ․ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2248 դրամ,
- 2022թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2248 դրամ,
- 2023թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 2141 դրամ,
- 2024թ. ապառք՝ 7700 դրամ, տույժ՝ 1014 դրամ:
3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում ավտոմոբիլային տրասպորտային միջոցները : Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը. 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ և 251-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Արտակ Ռաֆիկի Լազարյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 106837 ՀՀ դրամ / հարյուր վեց հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար, ներառյալ տույժը:
- Գումարը՝106837 ՀՀ դրամը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185065076 հաշվեհամարին:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:
|