Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Գրիգոր Հուսիկի Ապրեսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Գրիգոր Հուսիկի Ապրեսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Վահան բնակավայր, 3-րդ փողոց, 21 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող VAZ 2106 մակնիշի 36 VO 131 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի, GAZ 3110 մակնիշի 35 NA 439 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 88466 ՀՀ դրամի չափով, հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 12:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գրիգոր Ապրեսյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|