Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Հովիկ Գարեգինի Բաբայանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Հովիկ Գարեգինի Բաբայանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Արցախի 11 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0222-0049 կադաստրային ծածկագրով 0.6912 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0288 կադաստրային ծածկագրով 0.0996 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0300 կադաստրային ծածկագրով 0.1127 հա անջրդի վարելահողը, 05-002-0224-0003 կադաստրային ծածկագրով 0.4042 հա անջրդի վարելահողը, 05-002-0221-0009 կադաստրային ծածկագրով 0,4017 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 18708 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 11:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Հովիկ Բաբայանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|