Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2023թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի 6 և 8, Պ. Սևակի 12 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի 6 և 8, Պ. Սևակի 12 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|